«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մրցանակներ՝ լավագույն ստեղծագործողներին

Մրցանակներ՝ լավագույն ստեղծագործողներին
21.11.2014 | 13:48

Նոյեմբերի 21-ին ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից երիտասարդական տոների առթիվ կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթի արդյունքները։ Ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին մոտ 150 երիտասարդի ավելի քան 220 գեղանկարները, գրաֆիկական գործերն ու քանդակները։

Նկարիչների միության անդամներից բաղկացած ժյուրին «Լավագույն նկար» անվանակարգում հաղթող ճանաչեց Արամ Ենգիբարյանին, երկրորդ տեղում Արթուր Ղամբարյանն էր, երրորդում՝ Նարեկ Խաչատրյանը։ «Լավագույն քանդակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Սիմոն Պետրոսյան, իսկ «Լավագույն գրաֆիկա» անվանակարգում հաղթանակը շնորհվեց Վահե Մնացականյանին, նույն անվանակարգում երկրորդ մրցանակ ստացավ Սյուզի Հակոբյանը։ Բոլոր հաղթողները կստանան դրամական պարգևներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորեց ցուցահանդես-մրցույթի մասնակիցներին և հաղթողներին։ «Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք ստեղծագործում եք։ Մենք երիտասարդների համար տարբեր ծրագրեր ունենք, բայց ստեղծագործող երիտասարդների համար դրանք այնքան էլ շատ չեն։ Եվ պետք է խնդրեմ, որ ապագայում ինքներդ էլ ուղղորդեք մեզ որոշակի ծրագրերով, որպեսզի կարողանանք մշակույթի դաշտում գործունեություն ծավալող երիտասարդներին ավելի շատ օգնել ու զարգանալու հնարավորություններ տալ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ